Դատելով ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարություններից՝ ՀՀԿ ԳՄ երեկվա նիստը կրել է ձեւական բնույթ: Նրանք այդպես էլ որեւէ լուրջ հարց չեն քննարկել ո՛չ փոխնախարարների, ո՛չ փոխմարզպետերի, ո՛չ էլ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Փոխարենը, ինչպես նիստից հետո ասաց Գալուստ Սահակյանը, քննարկել են ներկուսակցական հարցեր: Լրագրողներից մեկի հարցին, թե անդրադարձել են ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու հետ կապված միջադեպին, երբ զենքի սպառնալիքով մեքենա էր առեւանգել, Գ. Սահակյանը նշեց, թե ՀՀԿ-ն ո՛չ նախաքննչական, ո՛չ էլ ոստիկանական մարմին է ու միջամտելու լիազորություն չունի: Նա բացառեց, որ Ն. Գեւորգյանն իր որդու քաջագործություններից հետո հրաժարական տա, ավելին, պարզվում է՝ նույնիսկ Հայաստանում էլ չէ:
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆԻՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ