Թոմաս դե Վաալը՝ ապրիլի 24-ին Երևան Օբամայի հնարավոր այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը, ով  վերջերս հրատարակել է «Մեծ Եղեռն. Ցեղասպանության ստվերի ներքո հայերն ու թուրքերը» անվամբ գիրք, անդրադարձել է  այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը Հայոց ցեղասպանության հայրուրերորդ տարելիցին  կարտաբերի՞ «Ցեղասպանություն» բառը:

Ըստ վերլուծաբանի սա անլուծելի դիլեմա է: Վերջինս նշում է, որ չնայած որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2008 թ նախագահական քարոզարշավի ժամանակ խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն չի ուզում 1915 թ դեպքերն անվանել ցեղասպանություն՝ չցանկանալով փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները:

Դե Վաալը նաև անդրադարձել է Ապրիլի 24-ին Երևանում կայանալիք միջոցառումներին Բարաք Օբամայի մասնակցության հարցին ու հայտարարել է, որ Օբամայի՝ Երևան այցելության հավանականությունը փոքր է, սակայն որևէ բարձրաստիճան պաշտոնյա անպայման կուղարկվի Երևան:




Լրահոս