![](https://armlur.am/wp-content/uploads/2012/07/26//30158.jpg)
Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը` Պալաչը, որոշել է իր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Որոշ ՀՀԿ-ականներ արդեն տվել են իրենց նախնական համաձայնությունը, որ հնարավոր է` սատարեն նրա թեկնածությունը: Թերթը հիշեցնում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս ՀՀԿ-ն “ձմերուկներ դրեց”Պալաչի թևերի տակ` վստահեցնելով, թե նա, մրցակցելով Ծառուկյանի հետ, պատգամավոր կդառնա, սակայն ոչինչ չստացվեց: ԲՀԿ առաջնորդը դարձյալ միայնակ ընտրվեց Աժ պատգամավոր: