Լոնդոնի օլիմպիական խաղերը չեն էլ հասցրել պաշտոնապես սկսվել, սակայն կազմակերպիչների սխալի հետևանքով արդեն հասունացել է առաջին սկանդալը։ Պատճառը Կորեայի կանանց ֆուտբոլի հավաքականն է։ Հյուսիսային Կորեայի հավաքականը հրաժարվել է դուրս գալ խաղադաշտ, քանի որ մինչեւ խաղի մեկնարկը ցուցատախտակին իրենց դրոշի փոխարեն հայտնվել է Հարավային Կորեայի դրոշը։
Կոլումբիայի եւ Հյուսիսային Կորեայի հավաքականների միջեւ հանդիպումը պետք է սկսվեր 22:45-ին, սակայն խոչընդոտի պատճառով այն հետաձգվել է մինչեւ 23:30-ը։