Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին ևս մեկ անգամ հայտարարել է այն մասին, որ «որոշակի ուժեր փորձում են ապակայունացնել իրավիճակը Վրաստանում»: Այս մասին վերջինս հայտարարել է մինչ Վրաստանի կառավարության նիստի մեկնարկը:
«Տեղեկություն կա այն մասին, որ որոշակի ուժեր փորձում են ապակայունացնել իրավիճակը: Մենք թույլ չենք տա այն, ինչ տեղի է ունեցել Ուկրաինայում: Թող Աստված մեզ պահապան լինի»,- նշել է նախարարը:
Ավելի ուշ Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին պարզաբանել է, որ ասելով «որոշ ուժեր ծրագրավորում են ապակայունացնել իրավիճակը Վրաստանում», նա ի նկատի չի ունեցել «Միասնական ազգային շարժումը»: