ՀԱՐՑ. Քաղաքում կատարվում է ճանապարհների բարեկարգում, եւ անցորդների համար նախատեսված հետիոտնային անցումները ներկվում են դեղին գույնով, որը շատ կարճ ժամանակում մաքրվում է: Ինչո՞վ է պայմանավորված գույնի ընտրությունը, եւ որտեղի՞ց են ձեռք բերված ներկանյութերը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Զեբր» հետիոտնային անցումները գծանշվում են դեղին գույնի ներկով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի թիվ 737-Ն որոշման պահանջների համաձայն:
Ներկը ձեռք է բերվում ՀՀ «Վանպոլիմետ» եւ ՌԴ «Ռոսլաք» ընկերություններից՝ «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կողմից:
Քանի որ հետիոտնային գծանշումները կատարվել են բոլորովին վերջերս, ուստի ներկը կարճ ժամանակահատվածում չէր կարող ջնջվել, դա արտաքին ներգործության հետեւանք է (ասֆալտապատում, ճաքալցում, կտրուկ արգելակման հետք եւ այլն):
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզվում է, որ սպիտակը դեղինով փոխարինելու որոշումը կառավարության մակարդակով է կայացվել: Միգուցե ՀՀ ոստիկանությունն այս հարցում է ճիշտ է, ու ներկի որակի մասին դատողություններ անել դեռ չարժե: Այսուհանդերձ, երեւանցիներիս ծանոթ սպիտակ գույնի փոփոխությանը դեռ հարմարվել է պետք: