«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմին, ասաց, որ ֆիլմը չի դիտել եւ առանձնապես ցանկություն էլ չունի դիտելու: «Անկեղծ ասած, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաճախ ժամանակ չի թողնում անգամ բարձրարժեք ստեղծագործություններ վայելելու: Հակոբ Հակոբյանի այս նախաձեռնությունը գնահատում եմ որպես ոչ պրոֆեսիոնալ գեղարվեստական ինքնադրսեւորում, այնպես, ինչպես որեւէ մեկը փորձեր գիրք գրել, կամ երաժշտություն հորինել, կամ, ասենք, լուսանկարչական հմտությունները փորձարկել»,- ասաց նախարարը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: