Արմավիան լրացուցիչ չվերթներ կբացի դեպի Սիրիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արմավիա” ազգային ավիափոխադրողը պատրաստ է լրացուցիչ չվերթներ բացել դեպի Սիրիա:
Ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. “Սիրիայում սրվող իրավիճակի, բոլոր եվրոպական ավիաընկերությունների, այդ թվում, համաշխարհային ավիահսկաների՝ Air France, Аэрофлот, Alitalia Սիրիա թռիչքներ կատարելուց հարաժարվելու եւ որոշ հասարակական կազմակերպությունների կողմից ոչ հստակ տեղեկատվությամբ հասարակական կարծիքը մանիպուլացնելու հետ կապված Արմավիա ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ
– պատրաստ է շարունակել Սիրիայի ուղղությամբ թռիչքները մեր հայրենակիցներից դուրս հանելու համար, ովքեր ցանկանում են լքել տարածաշրջանը՝ չնայած նշված ուղղությամբ թռիչքներից հրաժարվելու վերաբերյալ միջազգային խորհրդատվություններին ու ռիսկերին
– լրացուցիչ չվերթներ բացել դեպի Սիրիա ՀՀ կառավարության համապատասխան աջակցությամբ
Նշենք, որ “Արմավիա” ավիաընկերությունը, որպես ազգային փոխադրող, անհրաժեշտ է համարում արտասահմանում գտնվող քաղաքացիներին աջակցություն ցույց տալը եւ ՀՀ կառավարության հետ համագործակցության փորձ ունի լիբանանյան հակամարտության ժամանակ այնտեղի հայերին փոխադրելու հարցում”:




Լրահոս