Ինչպես է պատգամավորը հասկացել Գագիկ Ծառուկյանի ելույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պայմաններում նման խորհրդաժողով կազմակերպելն իսկապես համարձակություն էր պահանջում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառանալով երեկ ԲՀԿ հրավիրած խորհրդաժողովին՝ այս մասին  նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով ևս ներկա էր խորհրդաժողովին:

Նա նշեց, թե ինքն իսկապես գոհ է խորհրդաժողովի արդյունքներից: Ռ. Հակոբյանի խոսքով, այս քննարկումների նպատակն այն էր, որ բոլոր ներկաները կարողանային ազատորեն արտահայտել իրենց տեսակետները, նույնիսկ` հակադիր:

«Երբ ղեկավարներն ի մի բերեն առաջիկայում այդ տեսակետները, երևի  ճանապարհային քարտեզով հանդես կգան», – նշեց նա:

Ռ. Հակոբյանը ընդգծեց, որ բոլոր ելույթ ունեցողներն էլ նշեցին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին և բոլորը յուրովի էին ակնարկում դա:

Հարցին, թե ինչպես է ինքն ընկալել Գագիկ Ծառուկյանի ելույթը՝ արտահերթ, թե հերթական ընտրությունների են գնում, պատգամավորն ասաց. «Ես հասկացել եմ հետևյալը, որ ամենատարբեր մոտեցումներ հնչեցին, գոնե ինձ համար ակնհայտ էր, որ ոչ միայն Գագիկ Ծառուկյանն, այլև բոլորը նշեցին արտահերթ ընտրությունների մասին, յուրաքանչյուրը յուրովի էր անկարկում դա, եթե իշխանությունը շարունակի անել այն, ինչ այսօր անում է, ապա արտահերթ ընտրությունները պարտադիր են: Անհատական մոտեցումներն իմի կբերենք, կխմբագրենք ու միասնական կներկայացնենք, այդ ճանապահային քարտեզում, համոզված եմ, որ կլինի իշխանափոխության հարցն արտահերթ»:




Լրահոս