Մերկելը կասկածում է, որ Մոսկվայում բանակցությունները կհանգեցնեն Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ նախկինի նման դիվանագիտական որոշումը մնում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման միակ հնարավոր տարբերակը. փոխանցում է Bloomberg-ը:

Մերկելը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է համապատասխանի Մինսկի պայմանավորվածություններին: Ընդ որում, կանցլերը նշել է, որ կասկածում է, թե Մոսկվայում այսօրվա բանակցությունները կհանգեցնեն Ուկրաինայի արևելքում զինադադարի համաձայնագրի կնքմանը:

Բացի այդ, Մերկելի խոսքերով՝ դեռևս պարզ չէ, թե կշարունակվեն արդյոք բանակցությունները Մոսկվայում հանդիպումից հետո:




Լրահոս