«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը լրջագույն խնդիրներ է առաջացրել Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտադրողների համար: Սրա շուրջ հետաքրքիր քննարկումներ են սկսվել:
Խնդիրն այն է, որ ՌԴ-ում ռուբլին արժեզրկվել է կրկնակի, իսկ ԵՏՄ անդամ երկրներում 20-50 տոկոսով: Իսկ սա նշանակում է, որ ռուսական ապրանքները միայն փոխարժեքի տատանումների շնորհիվ ավելի էժան, հետևաբար ավելի մրցունակ են դառնում ԵՏՄ անդամ երկրների շուկաներում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։