Եթե ես հիասթափվում եմ, դա վերջնական է. Ջուսը՝ անձնական կյանքից (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Ջուսը երկրպագուների համար անակնկալ է պատրաստում՝ տեսահոլովակի տեսքով, որը հանդիսատեսի դատին կհանձնի գարնանը: Այն նկարահանվելու է «No fashion» երգի հիման վրա, որի հեղինակը երգիչ, գործիքավորող Գուժն է:

«Երբ «Pop հանրագիտարան» հաղորդման շրջանակում 2012-ին ճանաչվեցի որպես ամենա ոչ նորաձեւ երգչուհի, որոշեցի, որ իմ կողմից պատասխանը չի ուշանալու»,-Armlur.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Ջուսը: Մեր այն հարցին, թե արդյոք անգլերեն այդ երգի հիման վրա նկարահանվելիք տեսահոլովակում ինքը ներկայանալու է ոչ նորաձեւ կերպարում, երգչուհին պատասխանեց, որ դա կախված է իր եւ ռեժիսորի մտահղացումից:

juice4

Ջուսը նաեւ տեղեկացրեց, որ ինքը պատրաստում է մեկ այլ նոր երգ եւս, որն իրեն նվիրել է ռուսական երգարվեստում հայտնի հայազգի երգահան Իվան Բագրամովը. «Գուժն արդեն աշխատում է այդ երգի գործիքավորման վրա, որի հիման վրա տեսահոլովակը կլինի արդեն աշնանը»,-նշեց նա:

Armlur.am-ի այն հարցին, թե արդյոք Ջուսը սիրելիի հետ բաժանվելուց հետո իրեն միայնակ չի զգում, երգչուհին պատասխանեց. «Արդեն ամեն ինչ անցավ…Եթե ես հիասթափվում եմ, դա վերջնական է…»: Նա նաեւ հավելեց, որ իրեն շատ են գոտեպնդում երկրպագուները, ովքեր միշտ իր կողքին են եւ իր պես ակտիվ:

juice2

Հիշեցնենք, որ 2014-ի ապրիլին Ջուսը նշանադրվել էր ֆրանսիաբնակ Ռիչարդ Եղիազարյանի հետ, իսկ արդեն դեկտեմբերին երգչուհին հայտարարեց, որ իր որոշման արդյունքում իրենք այլեւս միասին չեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս