10 արտահայտություն, որոնք պետք է հնչեցնել, քանի դեռ ուշ չէ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան հաճախ ենք մենք ափսոսում այն բանի համար, ինչ ասվել է: Սակայն ավելի հաճախ պարզվում է, որ շատ բաներ չենք ասել, իսկ դա անհրաժեշտ էր: Եվ ոչ միայն մյուսներին, այլ նաև ինքդ քեզ: Ցավոք, երբեմն ուշ է լինում:

Որպեսզի հետագայում ոչնչի համար չափսոսանք և մեր կյանքը լցնենք երջանկությամբ, իսկ հոգին` ուրախությամբ, առաջարկում ենք հիշել 10 արտահայտություն, որոնք պետք է ասել ինքդ քեզ և մարդկանց, քանի դեռ ուշ չէ:

«Ես քեզ սիրում եմ»

Սերը հաճախ չի ցուցադրում իր գոյությունը, քանի դեռ մենք այն չենք կորցնում: Եթե սիրում եք ինչ-որ մեկին, ասեք նրան այդ մասին. պետք չէ սպասել վաղվա օրվան: Եթե զգում եք ուրախություն և սեր հենց հիմա, մի լռեք, ցուցադրեք ձեր զգացմունքները:

297982658_26d995b1ed_o

«Շնորհակալություն»

Որքան հաճախ ենք հնարավորություն ունեցել ասել «շնորհակալություն» մեր մտերիմներին, ովքեր անընդհատ մեզ համար ինչ-որ բան են անում: Հնարավոր է` մենք հաճախ չենք գնահատում և նկատում դա, սակայն նրանք մշտապես հոգում են մեր մասին: Այնպես որ, բաց մի թողեք նրանց «շնորհակալություն» ասելու հնարավորությունը, որից հետո նրանք «թևեր կառնեն»:

«Ես լավ մարդ եմ, ով արժանի է սիրո և հարգանքի»

Եթե ձեզ միայնակ եք զգում, փորձեք պարզել, թե ինչու է այդպես: Միայնակ մնալով` ամեն մարդ չէ, որ իրեն հարմարավետ է զգում: Եթե ձեզ միայնակ եք զգում` մնալով այնպիսին, ինչպիսին կաք, նշանակում է` գտնվում եք վատ «շրջապատում»: Երբեմն անհրաժեշտ է աշխատել ինքներդ ձեզ վրա, որպեսզի ձեզ ավելի լավ հասկանաք:

5539136193_38620a153e_z

«Ես չեմ կարող միշտ հաղթել, սակայն մշտապես կարող եմ դասեր քաղել և աճել»

Պետք չէ շփոթել վատ և անհաջող որոշումները ճակատագրի հետ: Ձախողումներ լինում են, և դա նորմալ է: Հնարավոր չէ մշտապես հաղթել, սակայն պետք է սովորել սեփական սխալների վրա: Եվ չհուսահատվել նրանից, որ ինչ-որ բան այնպես չեք արել: Հիշեք` չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:

«Ժամանակն է անել որևէ բարի արաք»

Հաջորդ անգամ, երբ ցանկություն կառաջանա դժգոհել կյանքից, կանգ առեք և հարցրեք ինքներդ ձեզ` ի՞նչ եք իսկապես ցանկանում: Դուք ցանկանում եք բողոքե՞լ, թե անել ինչ-որ բան` իրավիճակը լավացնելու համար: Ձեր տրամադրությունը փչացնելու փոխարեն` որոշումներ կայացրեք` ձեր դրությունը լավացնելով դրական մտքերով և գործողություններով:

«Ես կարող եմ դա անել»

Խոչընդոտները չպետք է լինեն բավարար պատճառ, որպեսզի կանգ առնեք: Այն, ինչ ձեզ կանգնեցնում է, դա ընդամենը ձեր հավատն է այն բանի նկատմամբ, որ ձեզ ինչ-որ բան խանգարում է: Իրականում խնդիրն այն է, որ դու սպասում եք իդեալական պայմաններ, որոնք գոյություն չունեն: Այն, ինչ արդեն արված է, կատարվել է ոչ կատարյալ աշխարհում: Այնպես որ, մի փնտրեք ձեզ համար արդարացումներ: Կենտրոնացեք այն պատճառների վրա, որոնց համար պետք է դա անեք: Խնդիրներ կլինեն միշտ: Եվ մշտապես կլինեն բաներ, որոնք դուք կկարողանաք անել` ուշադրություն չդարձնելով խոչընդոտների վրա:

4086347421_df8641eaca_o

«Ուրիշի խնդիրն իմ հոգսը չէ»

Եթե անկեղծ, դուք երբեք չեք կարողանա փրկել մարդկության մեծամասնության հենց իրենցից: Այնպես որ, պետք չէ շատ խառնվել նրանց դրամայի մեջ: Նրանք, ում կյանքում մշտապես քաոս է, չեն գնահատի ձեր միջամտությունն իրենց իսկ կողմից ստեղծված խառնաշփոթին: Նրանք ցանկանում են լինել «խեղճ երեխա», որպեսզի ստանան ձեր ուշադրությունը, սակայն բացարձակ ոչինչ չեն ցանկանում փոխել իրենց կյանքում: Նրանք չեն ցանկանում, որ իրենց խնդիրները լուծում ստանան: Դա այն պատճառով, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ կմնա իրենց կյանքից. նրանք պատրաստ չեն դա իմանալ: Եվ ձեր աշխատանքը չէ նրանց այդ մասին ասել:

8442426502_ecb5bb18e7_z

«Ներողություն»

Եթե կյանքում հրաժարվում եք ներողություն խնդրելուց, այդ մասին կհիշեք այն պահին, երբ կաղաչեք ինքներդ ձեզ ներել: Եվ հաճախ հենց այդպես էլ տեղի է ունենում: Մեղքի զգացումը մնում է և թունավորում ձեր կյանքը: Ներողությունը լավագույն ձևն է ասել վերջին խոսքը: Եվ, իհարկե, պետք չէ ներողություն խնդրել այն բանի համար, որը շարունակելու եք անել: Ասեք ներողություն և հետևություններ արեք:

«Ես ներում եմ քեզ»

Երբեմն վատ հարաբերությունները, որոնք վերականգնվել են ներման միջոցով, կարող են լինել ավելի ուժեղ, քան նախկինում: Ներեք ինքներդ ձեզ համար, իսկ հետո թող լինի այն, ինչ կլինի: Ներելը թույլ է տալիս բաց թողնել անցյալը և կենտրոնանալ ապագայի վրա: Այն, ինչ տեղի է ունեցել անցյալում, ձեր կլանքի գրքի մի գլուխն է միայն: Պետք չէ փակել այն, ուղղակի շրջեք էջը:

«Հիանալի է ապրել հենց հիմա»

Որոշ մարդիկ ամբողջ օրը սպասում են ժամ 18.00-ին, ամբողջ շաբաթ` ուրբաթ օրվան, ամբողջ տարի` տոներին, ամբողջ կյանքում` երջանկության: Մի սպասեք հրաշքների, ապրեք այստեղ, այս պահին: Մի սպասեք, թե երբ ձեր կյանքը կավարտվի, որպեսզի հետո մտածեք` այն լավն էր, թե ոչ: Լավ կյանքը սկսվում է այս պահից, երբ դուք դադարում եք սպասել ձեր համար լավագույնին, որը կգա ինքստինքյան




Լրահոս