ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԵՆ ԱՇԽԱՏԻ
Երեւանի թիվ 37, 57 եւ 77 միկրոավտոբուսային երթուղում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հուլիսի 26-ին՝ օրվա առաջին կեսին, նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղեւորների սպասարկումը։

ԱՆԺԵԼԱՆ ՆԱԵՎ ԼԵՍԲՈՒՀԻ՞ Է
Անժելա Սարգսյանի լուսանկարների գործով դատվող Կարեն Արայանի մայրը երեկ հայտարարել է, թե Անժելան, բացի իր տղայից, նաեւ ընկերուհի սիրուհի է ունեցել: «Հարաբերությունների խզման ժամանակ, որին ձգտում էր Կարենը, Անժելան տարածեց, թե Կարենն իրեն բռնաբարել է: Ընդհանուր ծանոթներից երբ սկսեցին հետաքրքրվել եւ մեղադրել, Կարենն իր անձնական էջին տեղադրեց մի քանի նկար, որտեղ իրենք ընդամենը գրկախառնված են, մինչեւ գոտկատեղը բաց, շատ երջանիկ դեմքերով»,-ասել է  նա: Մարինա Արայանը  համոզված է, որ հենց Անժելան է ինտերնետում գցել իր մերկ նկարները  PR-ի համար: Նա առայժմ հրաժարվել է դերասանուհու ընկերուհի-սիրուհու անունը տալ: Նաեւ հայտնել է, որ նկարները երկու կայքից են տարածվել՝ մեկը Անժելա Սարգսյանի, մյուսը՝ Վլադիմիր Վլադի։ Անժելայի ամուսինը հաստատել է, որ այդ գաղտնի կայքն ինքն է բացել Անժելայի համար: Ի դեպ, այդ կայքերից մեկում առկա էին նաեւ այլ՝ շեկ մազերով աղջկա պոռնո նկարներ: Հնարավոր է, որ խոսքը հենց այդ աղջկա մասին է:

ՎԱՆՈՅԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Վանո Սիրադեղյանին Հայաստանից ճանապարհել է իր թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը 2000թ. ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը: Այդ մասին երեկ հայտարարել է հենց ինքը՝ Սիրունյանը. «Այդ օրը ՀՀՇ վարչությունից մենք գնում էինք իր տուն, սակայն պարոն Սիրադեղյանն ասաց, որ երկրորդ ուղեկցող մեքենան չգա: Երբ արդեն տանից էինք դուրս գալիս, Վանո Սիրադեղյանը նստեց իմ մեքենան: Այդ ժամանակ ինքը հսկողության տակ էր, սակայն մենք կարողացանք այնպես անել, որ մեզ չհետեւեն: Թողնելով Վ. Սիրադեղյանին իքս հատվածում՝ ես եկել եմ տուն, եւ այդ օրվանից Վ. Սիրադեղյանը Հայաստան չի եկել: Ոչ մի պաշտոնյա չի եկել պարոն Սիրադեղյանին ճանապարհելու, ոչ ոք, անգամ ընտանիքի անդամները չեն իմացել նրա հեռանալու մասին»: Հարցին, թե վերջինս երբ է կապնվել Վ. Սիրադեղյանի հետ, ինչպես է նա, կամ արդյոք ինչ-որ բան չի պատահել նրան, Սուրեն Սիրունյանն ասաց. «Միայն հիմարները կարող են մտածել, որ Վանո Սիրադեղյանը չկա, սակայն մյուս հարցին չեմ կարող պատասխանել»:

ԴԱԺԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճիռն ապօրինի է եւ դաժան, իսկ երիտասարդները քաղաքական հետապնդման զոհեր են: Վարչախմբի էությունը մնացել է նույնը, ինչ 2001, 2003-2004, 2005, 2007 եւ 2008 թվականներին էր, երեւույթներին տրված` «մեկ քայլ առաջ», «դրական փոփոխություններ» եւ «բարեփոխումներ» գնահատականները բովանդակազուրկ արտաքին ձեւավորում են»:

ՀՐԱԺԱՐՎԵ՛Ք
«Քաղբանտարկյալներ» հ/կ-ն դատապարտում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման ենթարկելու ապօրինի մեղադրական դատավճիռը: ««Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպությունն իր մերժողական դիրքորոշումն է արտահայտում նման որոշման դեմ եւ կոչ է անում իշխանություններին հրաժարվել քաղբանտարկյալներ ունենալու արատավոր պրակտիկայից»:




Լրահոս