Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ինքնազգացողությունը վատացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ նախկին պատգամավոր, վերջերս կալանավորված Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Տեղեկացնենք, որ նա այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Պատգամավորի հարազատներն այս պահին գտնվում են նշված ՔԿ հիմնարկի մոտ և սպասում են, թե երբ պետք է Հ. Հակոբյանին բուժօգնություն ցուցաբերվի: Մեր տեղեկություններով` նրան հրաժարվում են օգնել:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության՝ Հակոբ Հակոբյանը կալանավորվել է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձեռնարկատիրություն), 38-205-րդ հոդվածի 1-ին մասով` (հարկ վճարելուց խուսափելը), 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեղադրանքով:




Լրահոս