Երեւանում 2012 թ. հուլիսին փոշու միջին ամսական խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 3.1 անգամ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱՎԾ-ն` վկայակոչելով բնապահպանության նախարարությանը:
Բացի այդ, ազոտի երկօքսիդի խտությունը նորման գերազանղել է 2.6 անգամ, իսկ ազոտի մոնօքսիդը եւ ծծմբի երկօքսիդը գտնվում են թույլատրելիի սահմաններում:
Համեմատության համար` Գյումրիում փոշու միջին խտությունը հունիսին թույլատերլի սահմանը գերազանցել է 1.9 անգամ:
Նշենք, որ փոշու խտությունը ուսումնասիրվում է միայն Արարատ եւ Հրազդան քաղաքներում չափվում է ցեմենտի փոշու խտությունը: Երկու քաղաքներում էլ այդ նորման գերազանցում է 1.2 անգամ: