ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես պատրաստվում եմ ամուսնանալ եւ ուզում եմ իմանալ, թե զագսավորման համար կոնկրետ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Ասեմ, որ ես Երեւանի գրանցում ունեմ, իսկ ապագա ամուսինս՝ մարզի: Խնդրում եմ նաեւ նշել՝ որտեղ պետք է զագսավորվենք՝ մարզում, թե Երեւանում:

Սրբուհի Հարությունյան, 25 տարեկան, բանասեր


ՊԱՏԱՍԽԱՆ.
Նախ զույգերը պետք է ներկայացնեն անձնագրի երկրորդ էջի պատճենը, որը գրանցման էջն է, հազար դրամ պետտուրք, եթե ՔԿԱԳ-ում (ԶԱԳՍ) է գրանցվում: Ապա ներկայացնում են տեղեկանք՝ նայած, թե ինչ տարիքի է (օրինակ՝ 30, 40, 50), եւ տեղականք, որ նախկինում ամուսնություն չունի այն քաղաքացին, որը այլ շրջանի բնակիչ է: Դա նաեւ մենք էլ ենք հարցում անում, եթե, իհարկե, կասկածելի հարցեր կան: Եթե զույգերից մեկն ամուսնալուծված է, ապա բերում է ամուսնալուծության վկայականը, իսկ եթե զույգերից որեւէ մեկն այրի է, ապա բերում է ամուսնու (կնոջ) մահվան վկայականի եւ առաջին ամուսնության վկայականի պատճենը: Ավելացնեմ, որ նրանք իրենց ցանկությամբ կարող են դիմել ե՛ւ ամուսնության պալատ՝ անկախ իրենց գրանցման հասցեից, ե՛ւ մարզերում կարող են դիմել, ե՛ւ կարող են դիմել կողմերից մեկի տարածքային բաժին:

ՔԿԱԳ Շենգավիթի բաժնի պետ Սուսաննա Ավետիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մարդիկ ազատ են ոչ միայն ընտրության, այլեւ իրենց որոշումը վավերացնող քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային բաժինն ընտրելու մեջ: Հայտնի է, որ իշխանությունը միշտ էլ շահագրգռված է ամենատարբեր ամփոփումներում ամուսնությունների բարձր տոկոսներ ներկայացնելու հարցում: Ուստիեւ արվել է հնարավորը դրանց գրանցումը տեխնիկական խնդիրներից զերծ պահելու ուղղությամբ:




Լրահոս