Լևոն Հայրապետյանի տնային կալանքն անփոփոխ է թողնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչ ապրիլի 15-ը տնային կալանքի տակ է թողել հայազգի ազդեցիկ ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին, ով մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերության ակցիաների վաճառքի ժամանակ իրականացված փողերի լվացման մեջ, գրում է ՌԻԱ «Նովոստին»:

Այսպիսով՝ դատավորը մերժել է նրա փաստաբանի հայցը, ով խնդրում էր նրան ազատ արձակել՝ մատնանշելով նրա վատ առողջական վիճակը:

Հիշեցնենք, որ հայազգի գործարարը տառապում է ծանր հիվանդություններով ու կանոնավոր բուժման կարիք ունի:

Հիշեցնենք նաև, որ հայազգի գործարարը «Բաշնեֆտի» ունեցվածքի յուրացման մեղադրանքով ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում:




Լրահոս