Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 78-րդն է, Ադրբեջանը՝ 162-րդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլի ազատության ամենամյա ինդեքսում, ինչպես և նախորդ տարի, Հայաստանը զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը: Այս մասին է վկայում միջազգային հասարակական «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ամենամյա զեկույցը:

Վրաստանը Մամուլի ազատության ինդեքսում բարձրացել է 15 հորիզոնականով՝ զբաղեցնելով 69-րդ տեղը: Նշվում է, որ նման առաջընթացը կախված է վրացական մեդիա ոլորտում անցկացված բարեփոխումներով: Սակայն դրանով իսկ Վրաստանում մամուլի բևեռացման միտում է նկատվում:

Ադրբեջանը իջել է 2 հորիզոնականով՝ զբաղեցնելով 162-րդ հորիզոնականը՝ հայտնվելով վատագույն ցուցանիշներ ունեցող 25 երկրների շարքում: Նշվում է, որ Ադրբեջանում բանտում հայտնված լրագրողների ու բլոգերների թիվը Եվրոպայում ամենամեծն է:

Թուրքիան բարձրացել է 5 հորիզոնականով՝ զբաղեցնելով 149-րդ հորիզոնականը: Անցած տարվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է 40 լրագրող: Ընդդիմադիր լրագրողների՝ աշխատանքից ազատման դեպքեր ևս գրանցվել են:

Հոդվածում նշվում է, որ ԶԼՄ-ների ազատության մակարդակն անցած տարում «կտրուկ վատացել է: Ինչպես նշվում է, սա մեծ մասամբ կապված է ծայրահեղական խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետության» ու «Բոկո Հարամի» ակտիվացմամբ:




Լրահոս