«ՀՀԿ-ում եփվում է ԲՀԿ-ի նկատմամբ նոր դիրքորոշումը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր՝ 19:30, տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ իշխող կուսակցության ներկայացուցիչները քննարկելու են մի շարք հարցեր, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումները և ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ակնհայտ է, որ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը նոր թափ է ստանում: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չթաքցրեց, որ խորհրդի նիստում քննարկելու են ԲՀԿ-ի հետ հարաբերությունների հետագա ընթացքի հարցը: Նա նշեց, թե ամեն ինչ կիմանանք խորհրդի նիստի ավարտից հետո:

Աշոտյանն ասաց նաև, որ ՀՀԿ-ում պատրաստվում են ԲՀԿ-ի նկատմամբ նոր կեցվածք ընդունել, այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ում եփվում է «Բարգավաճ Հայաստան»-ի նկատմամբ նոր դիրքորոշումը:




Լրահոս