ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստերին մասնակցել շտապող պաշտոնյաներն այսօր ամեն կերպ խուսափում էին պատասխանել լրագրողների հարցերին: Մեկը մյուսի ետևից գրասենյակ շտապող ՀՀԿ-ականներն անպատասխան էին թողնում լրագրողների գրեթե բոլոր հարցերը: Մի քանիսն էլ բավարարվում էին «ամեն ինչ կիմանաք նիստից հետո» արտահայտություններով:
Նշենք, որ նիստին մասնակցում են ՀՀԿ խորհրդի անդամ հանդիսացող պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ: Նիստին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում