«Պետք է վստահաբար ասեմ, որ այս տարվա ապրիլի 1-ից գազի սակագնի փոփոխություն չի կարող լինել»:Ռոբերտ Նազարյան. 10.02.2011 Այ, տեսնո՞ւմ եք, թե ինչքան լավ բան է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» կոչվածը: Պատկերացրեք, եթե այն չլիներ, գազի գինը կթանկանար հենց ապրիլի 1-ից: Իսկ, ինչպես գիտեք, ապրիլի 1-ին եղանակը Հայաստանում դեռ բավական ցուրտ է, ուստի բնակչության գերակշիռ մասը ստիպված կլիներ հետեւել ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի խորհրդին ու աթար վառել: Բայց հիմա, շնորհիվ հանձնաժողովի, «Հայռուսգազարդը» ստիպված կլինի ոտքը մի քիչ կախ գցել, մինչեւ օրերը տաքանան` աթարի ակտուալությունը հետաձգելով մինչեւ աշուն: Եւ այդքանից հետո դեռ ասում են, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ձեւական մարմին է: Բա եղա՞վ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ