Այժմ ԲՀԿ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունենում ԲՀԿ քաղխորհրդի նիստ:
Ինչպես հայտնել էինք, ԲՀԿ-ականներից շատերը հրաժարվել են խոսել նախագահի ելույթի մասին՝ նշելով, որ ամեն ինչին անդրադարձ կլինի խորհրդի նիստից հետո:
Իսկ ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց իր երեկվա խոսքերն ու նշեց, որ մինչ այս պահն իշխանությունների հետ շփումներում պահպանել են էթիկայի կանոնները, բայց այսուհետ ամեն ինչ այլ կերպ է լինելու: