ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ապրում եմ Աջափնյակ համայնքում եւ աշխատում եմ Դավթաշենում: Բայց ամեն օր ստիպված եմ լինում փոխել երկու երթուղային տաքսի: Արդյոք հնարավոր չէ այնպիսի երթուղի բացել, որով հնարավոր լինի միանգամից հասնել Դավթաշեն:

Արմինե Ասատրյան, 41 տարեկան, դաստիարակ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի Դավթաշեն եւ Աջափնյակ թաղամասերի միջեւ տրանսպորտային կապը ներկայում ապահովված է ներքաղաքային ավտոբուսային հ. 12, 33 եւ միկրոավտոբուսային հ. 31, 35, 57, 74, 78, 84 երթուղիների միջոցով:
Միաժամանակ հայտնում ենք, որ հնարավոր չէ ապահովել անմիջական կապ նշված թաղամասերի բոլոր հատվածների միջեւ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Մեր ընթերցողի հարցն ի սկզբանե տարակուսելի էր, քանի որ դժվար է պատկերացնել, որ հարեւանությամբ գտնվող համայնքներն իրար կապող ավտոբուսներ եւ երթուղայիններ չլինեն: Փաստորեն այդպես էլ կա, եւ քաղաքապետարանը տարբեր երթուղիներ է թվարկում, որոնք Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքները կապում են իրար: Իսկ մեր ընթերցողին մնում է ընտրել իրեն առավել հարմար երթուղայինը եւ երկուսի փոխարեն օգտվել մեկից:




Լրահոս