Ամբողջացվել է բազմաբնակարան շենքերում նախատեսված աշխատանքների ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի վարչական շրջանները ներկայացրել են 2015 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերում նախատեսված աշխատանքների ծրագիրը, որն ամբողջացվել է Երևանի քաղաքապետարանում:

Ըստ այդմ, բազմաբնակարան շենքերի ենթակառուցվածքների նորոգման ծավալները կգերազանցեն 2014 թվականի ցուցանիշները: Կնորոգվեն հարթ և թեք տանիքներ, ջրթափ խողովակներ, վերելակներ, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցեր, շքամուտքեր, նորերով կփոխարինվեն հարկաբաժինների կոտրված կամ բացակա ապակիներ, կտեղադրվեն մուտքերի, տանիքների և նկուղների դռներ, կծավալվեն նաև ներքին խողովակաշարերի ջերմամեկուսացման աշխատանքներ:

Ելնելով բարենպաստ եղանակից` հարթ և թեք տանիքների նորոգման, ինչպես նաև որոշ այլ ուղղություններով աշխատանքներն արդեն մեկնարկել են:




Լրահոս