ՀՀ ֆինանսների նախարարությունն այս տարի 82 միլիոն 800 հազար դրամ կվճարի Շողերինա Ստեփանի Մկրտչյանին, դեռեւս 2012 թվականի մայիսի 14-ին կնքված պայմանագրի հիման վրա: Նշված գումարը Մկրտչյանին կվճարվի Արշակունյաց 127/21 հասցեի տարածքի վարձակալության դիմաց:
Ամսական 6 միլիոն 900 հազար դրամ ֆինանսների նախարարությունը կվճարի նշված հասցեի 4 հազար 520,6 քառակուսի մետր տարածքի վարձակալության դիմաց: Այդ տարածքում արդեն երկու տարուց ավել է գործում է «Նորագավիթ» ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեվակերպումների մաքսատունը:
Բնական հարց է ծագում, իսկ ինչու է մաքսատունը մասնավոր տարածքում գործում, ինչու են պետբյուջեից նման խոշոր գումարներ վճարվում պետական կառույցի` մասնավոր տարածքում գործելու համար, ինչու նշված մաքսատունը պետական տարածքում չի գործում: