ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույցի բերման ենթարկված ղեկավարի մոտ զենք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 16-ին` ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավար 1971 թ. ծնված Արթուր Մամոյանին, որի գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է «ՍՍՌ ՊԵՌ.ՕՊՈՒԺ.ԷԱԲ ՎՏՈՒԼԵ 1925» գրառումով ատրճանակ, որի մեջ եղել է 1 փամփուշտ՝ «38» «Ա» գրառումով:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:




Լրահոս