![](https://armlur.am/wp-content/uploads/2015/02/Saakashvili.jpg)
Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Ուկրաինայի իշխանություններին՝ հետախուզման մեջ գտնվող անձի՝ երկրի նախկին նախագահի արտահանձման խնդրանքով:
Սաակաշվիլիից բացի Թբիլիսին նաև պահանջում է արտահանձնել արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին:
Վրաստանի դատախազությունն ընդգծում է, որ Ադեիշվիլին հետախուզվում է Ինտերպոլով, հայտնում է BBC-ն:
Հավելենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների խորհրդակցական միջազգային խորհրդի ղեկավար: