Անջատողականները փորձում են գրոհով վերցնել Դեբալցևոն. Կիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեբալցևո քաղաքը մնում է ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ, այս մասին BBC-ին հայտնել են ընդդեմ անջատողականների ուկրաինական ուժերի հատուկ օպերացիայի գրասենյակից:

Քաղաքում շարունակվում են թեժ մարտերը, անջատողականները փորձում են գրոհել ուկրաինական դիրքերը՝ պարզաբանել է Անատոլի Ստելմախը:

«Դեբալցևոն կրակի տակ է գտնվում: Ահաբեկիչները փորձում են գրոհել քաղաքը: Դեռևս այս պահին այն մեր վերահսկողության տակ է գտնվում»,- ասել է նա:




Լրահոս