«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի՝ Գետքի համայնքապետ Հովիկ Մխիթարյանը տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրել էր իրենց գյուղի ջրագծի խողովակները գողանալու մեջ: Դրանից հետո Աբրահամյանն ու ԱԱԾ-ն սկսել են ահաբեկել գյուղապետին: Արդյունքում արդեն տեւական ժամանակ է՝ Մխիթարյանն «անհետացել է»: Փորձում ենք կապվել նրա հետ, բայց չի պատասխանում հեռախոսազանգերին: Փոխարենը այդ ջրագծերի ճակատագրի վերաբերյալ պարզաբանում է տարածել ջրային պետական կոմիտեն՝ անուղղակի կերպով ապացուցելով, որ Հ. Աբրահամյանը, այնուամենայնիվ, կապ ունի խողովակների հետ. «ՀՀ կառավարության որոշմամբ թույլատրվել է ՏԿՆ ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել կամ օտարել ընկերությունների կողմից օգտագործման համար ոչ պիտանի գույքը: Ըստ այդմ՝ Գետքի խողովակները ժամանակին ճանաչվել են ոչ պիտանի եւ օտարվել են մայրաքաղաքային պաշտոնյաների թեթեւ ձեռքերով»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ