ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) կաշառք վերցնելու համար ձերբակալել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) մի քանի աշխատակիցների: Համաձայն լուրերի՝ «6»-րդ վարչությունը պարզել է, որ ՍԱՊԾ աշխատակցուհիները Երեւանի մի շարք հացի եւ խմորեղենի արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար 2009-2012թթ. ընթացքում արտադրամասերի տնօրենների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել եւ տարբեր ժամանակներում տարբեր չափերի կաշառք ստացել: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հայտնելով, որ արդեն քրեական գործ է հարուցվել 311 հոդվածի 1-ին մասով՝ կաշառք ստանալը: Հիշեցնենք, որ ՍԱՊԾ ղեկավարը նախկինում Գրիշա Բաղյանն էր, այժմ՝ ԿԸՀ նախկին աշխատակից Աբրահամ Բախչագյուլյանը:




Լրահոս