Վլադիմիր Պուտինը պատմել է, որ Հարավային Օսիայում սկսված մարտերի մասին ինքն իմացել է լրագրողներից: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն: «Տեղեկություն այն մասին, թե ինչ էր կատարվում 2008 թվականի 5-ին, 6-ին, 7-ին եւ 8-ին, ես ստանում էի անմիջապես Ցխինվալիից, ինչքան էլ որ տարօրինակ է, լրագրողներից,-ասել է Պուտինը՝ հավելելով,-քանի որ հենց լրագրողներն էին հաղորդում իմ մամլո քարտուղարին` Դմիտրի Պեսկովին, իսկ նա էլ, հղում անելով լրագրողներին, ականատեսներին, տեղեկացնում էր ռազմական գործողությունների մասին: Անկեղծ ասած, այդ ժամանակ դա տեղեկատվության իմ միակ հիմնական աղբյուրն էր»:
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ Է ԻՄԱՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ