20 փետրվարի, 2015թ., Երևան. Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում են Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթի անցկացման մասին: Մրցույթն անցկացվում է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում, որն այս տարի նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին։
«Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթի գլխավոր հաղթողները Beeline-ի կողմից որպես մրցանակ կստանան Beeline Smart հեռախոս, ևս երեք մասնակից կարժանան խրախուսական մրցանակների Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրել հաղորդագրություն սիրո թեմայով և մինչև մարտի 15-ը ժամը 24:00-ն ներառյալ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթն անցկացվելու է երեք փուլով, յուրաքանչյուր փուլի տևողությունը`մեկ շաբաթ: Յուրաքանչյուր փուլում հաղթող կճանաչվի այն հաղորդագրության հեղինակը, ով կհավաքի առավելագույն թվով քվե։
«Սերը կյանքի ամենագեղեցիկ զգացմունքներից մեկն է և ես համոզված եմ, որ այս մրցույթը լայն տարածում է գտնելու մեր օգտատերերի շրջանում։ Այն յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն է ընձեռում յուրովի արտահայտել սիրո գաղափարը և գեղեցկությունը տեսնելու ունակությունը։ Հավատացած եմ, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը և այդ փառատոնի շրջանակում անցկացվող բոլոր միջոցառումներն ոչ միայն կդարձնեն կյանքն ավելի լավը, այլ նաև կպարգևեն մեզ դրական զգացողություններ և վառ տպավորություններ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Անչափ ուրախ ենք, որ փառատոնի շրջանակում տարեցտարի ընդլայնվում են մրցույթների շրջանակն ու բնույթը: Հուսով ենք, այս մրցույթի շնորհիվ մեկ անգամ ևս սիրո թեման կհաստատի իր գերակայություն մեր կյանքում», – ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։
«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթն ավարտվում է մարտի 23-ին: Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի Beeline Armenia էջում` https://www.facebook.com/beeline.am հասցեով:
«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://bit.ly/1JtdVrq