2015-ի UFC կարևորագույն երեկոն՝ մայիսի 23-ին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե ոչ մի արտառոց դեպք տեղի չունենա, Լաս Վեգասում (ԱՄՆ) տեղի կունենա UFC 187 շոուն: Մայիսի 23-ին կայանալիք մենամարտերը խոստանում են մեծ իրադարձություն դառնալ:

Նախօրեին MMA-ի երկրպագուների կազմակերպիչներն ուրախացնում էին մեծ անոնսներով:

Երեկոյի գլխավոր մենամարտը կիսածանր քաշային կարգում Ջոն Ջոնս (21-1) – Էնտոնի Ջոնսոն (19-4) դիմակայությունն է:

11008952_784043468356121_1209010276_n

Կկայանա ևս մեկ տիտղոսային մենամարտ. կիսամիջին քաշային կարգում ուժեղագույն մարզիկներից Կրիս Ուայդմանը (12-0) կմենամարտի Վիտոր Բելֆորտի հետ (24-10):

belf

Մինչ այդ թեթև քաշային կարգում տիտղոսի առաջին հավակնորդին որոշելու համար կմենամարտեն Հաբիբ Նուրմագոմեդովը (22-0) և Դոնալդ Սերրոնեն (26-6):

nur

Վերջապես, ծանրքաշային կարգում նախկին չեմպիոն Անդրեյ Օրլովսկին (23-10) կմենամարտի դիվիզիոնի ամենաուժեղ մարզիկներից մեկի՝ Տրևիսոն Բրաունի (17-2) հետ:

orl




Լրահոս