ՄԱՍԻՍԸ՝ ԲՀԿ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիս քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարն ընթանալու է ոչ միայն ՀՀԿ եւ ԲՀԿ թեկնածուների, այլեւ, ամենայն հավանականությամբ, երկու ԲՀԿ-ական թեկնածուների միջեւ: Երեկվա դրությամբ այնտեղ առաջադրվել էին ՀՀԿ-ական թեկնածու Սաշա Հակոբյանը, անկուսակցական Նորայր Նահապետյանը եւ ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանը, որը, ի դեպ, Մասիսի գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Դմիտրի Նազարյանի տեղակալն է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործող քաղաքապետ Նազարյանն ասաց, որ պատրաստվում է առաջադրվել. «Իմ անունը կլինի: Իսկ իմ տեղակալը, որ առաջադրվել է, այդ հարցն ինձ հետ չի քննարկել: Ոչինչ, Ծառուկյանն այստեղ չի, կգա, կկարգավորի»,-ասաց նա:




Լրահոս