ՀԱՐՑ. Կորցրել եմ իմ վարորդական վկայականը եւ հիմա պետք է վերականգնեմ այն: Ուզում եմ իմանալ, թե ինչքան ժամանակում կվերականգնվի այն, եւ ինչ մուծումներ են անհրաժեշտ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ-ի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշմամբ սահմանված վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգի 60-րդ կետով նախատեսված փաստաթղթերը քննական մարմին ներկայացնելու դեպքում կորած վարորդական վկայականի կրկնօրինակը ստանալու գործընթացը կտեւի 20 օրից ոչ ավելի: Ինչ վերաբերում է կատարվելիք մուծումներին, ապա կորած վարորդական վկայականի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է քննական մարմին ներկայացնելու եւ վարորդական իրավունքի վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի 12.000 դրամ վճարման անդորրագիր:
բաժնի պետ Արման Չիլինգարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչ խոսք, 20 օրը երկար ժամկետ է, մանավանդ որ անհայտ է՝ այդ ընթացքում քաղաքացին մեքենա վարելու իրավունք ունենալու է, թե ոչ: Առիթ ունեցել ենք նշելու, որ եթե վկայականը կորցրած քաղաքացին վարորդ աշխատելով է ընտանիք պահում, ապա նշված տեխնիկական խնդրի պատճառով նա ամենաքիչը 20 օրով համալրելու է գործազուրկների բանակը: