«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմն առաջին օրերին հավաքել է ավելի քան 320 միլիոն դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մոխրագույնի 50 երանգներ» կինոդրաման վարձույթի առաջին 10 օրը հավաքել է ավելի քան 320 միլիոն դոլար: Այս գումարն ութ անգամ գերազանցում է ֆիլմի համար Universal Pictures-ի ծախսերը: Նշենք, որ ֆիլմը նկարահանված է համանուն վեպի հիման վրա և նախատեսված է նկարահանել նաև ֆիլմի երկրորդ և երրորդ մասերը:

Լրատվամիջոցները նաև  նշում են, որ ֆիլմի հանդեպ հանդիսատեսի հետաքրքրությունը նվազում է:  Շատ կինոքննադատներ կանխատեսում էին իրադարձությունների նման ընթացք,  սակայն, ընդհանուր առմամբ,  ֆիլմի պրեմիերան հաջողվել էր:




Լրահոս