Հիմա էլ «Կենտրոն» հեռուստաընկերությունն է վերցվել Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ՀՌԱՀ  2013թ. հաշվետվությունը, ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ անկախ հեռուստաընկերություններ այսօր Հայաստանում չկան, որովհետև դրանք սպառնալիք են իշխանությունների համար:

Զուրաբյանի խոսքով` իշխանություններն ամեն գնով ցանկանում են իրենց ազդեցության տակ պահել բոլոր լրատվամիջոցները:

«Հիմա էլ «Կենտրոն» հեռուստաընկերությունն է վերցվել Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո»,- հայտարարեց պատգամավորը:




Լրահոս