Իրանում այսօր` օգոստոսի 22-ի առավոտյան կրկին ուժգին երկրաշարժ է եղել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության փոխանցմամբ, 4,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 8:28-ին, Թավրիզ քաղաքից 23 կմ հարավ-արեւելք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9,9 կմ խորության տակ: 10 րոպե անց գրանցվել է մեկ այլ ստորգետնյա ցնցում` 4,1 մագնիտուդ ուժգնությամբ: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ