ՀՀԿ-ԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՆԱԵՎ ԿՐԻՄԻՆԱ՞Լ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ Լոռու մարզպետ ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը ժամանակին դատապարտված է եղել, այն էլ խուլիգանության համար: Մեր ձեռքի տակ է հայտնվել Նալբանդյանի դեմ կայացված դատավճիռը, համաձայն որի՝ նա ենթարկվել է 100 հազար դրամ տուգանքի: Արարքից հետո Նալբանդյանը 2000թ. դեկտեմբերի 27-ին ձերբակալվել է, սակայն առողջության վատթարացման հետեւանքով փոխվել է կալանքի միջոցը: Հետագայում առողջական վիճակը հիմք է դարձել, որ նրան ոչ թե ազատազրկման դատապարտեն, այլ տուգանքի: Եթե կատարված պատմությանը մոտենանք «տղայական տեսանկյունից», ապա Նալբանդյանի արարքը կարելի է ճիշտ համարել: Բայց փաստն այն է, որ դատարանի վճռի համաձայն՝ նա օրենք է խախտել: «Ես չգիտեմ, թե ինչ լուրեր են պտտվում, բայց ես հիմա զբաղված եմ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա ու անջատեց հեռախոսը:




Լրահոս