Սեպտեմբերի սկզբին Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները: Դրանց հիմնական նպատակը ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգի ուժերի կողմից ենթադրյալ հարձակման դիմադրությունն ու հակահարվածի անցումն է լինելու: Այժմ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների մասնակիցների հիմնական կազմը գործնական պարապմունքներ է անցկացնում «Ալագյազ» եւ «Կամհուդ» ուսումնավարժական կենտրոններում:
Նշենք, որ ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ oգոստոսի 14-16-ը բանակի մի շարք ստորաբաժանումների հետ անցկացվել են մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները եւ վերջիններիս տալ պաշտպանողական եւ հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:
«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ՇԱԲՈՅԱՆ