Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ՝ փորձելու խանգարել Իրանի հետ հնարավոր միջուկային գործարքին:
Նեթանյահուն պնդում է, որ գործարքը չի կարող զսպել Իրանին, որպեսզի վերջինս հրաժարվի միջուկային ռումբ ստեղծելու մտքից:
Երեքշաբթի օրը նա պետք է հանդես գա կոնգրեսի դիմաց: Այս նախաձեռնությունը հարուցել է Օբամայի ադմինիստրացիայի դժգոհությունները, քանի որ դրանք նախապես չեն համաձայնեցվել Սպիտակ տան հետ: