Ռուսաստանի Ռոստովի մարզում դաժանաբար սպանվել է 46-ամյա ադրբեջանցի:
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին, Ռոստովի մարզի բնակավայրերից մեկում նետված ճամպրուկում հայտնաբերվել են մարդու կտրված ձեռքեր ու ոտքեր:
Ռուսաստանի իրավապահ մարմինները պարզել են, որ ճամպրուկում հայտնաբերված մարմնի մասերը պատկանում en 46-ամյա ադրբեջանցուն, ով վերջերս է ազատ արձակվել բանտարկությունից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն: