Կազանի առևտրի կենտրոնում գրանցված հրդեհի զոհերի թիվը հասել է 11-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում գրանցված հրդեհի վայրից՝ փլատակների տակից, փրկարարները դուրս են բերել 11-րդ զոհվածին. այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԻՆ Թաթարստանի գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավար Անդրեյ Ռոդիգինը:

«Այս պահի դրությամբ` դուրս է բերվել 11 զոհվածի դի»,- ասել է Ռոդիգինը: Ներկայում հաստատվում է նրանց ինքնությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում երեկ երեկոյան առաջին հարկում տեղակայված սրճարանում հրդեհ էր գրանցվել: Փլատակների տակ, հնարավոր է, դեռևս մարդիկ կան մնացած:

1052122843




Լրահոս