Հայաստանի հավաքականն ունի նոր ավտոբուս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մենք սիրում ենք մեր հավաքականը”. այս կարգախոսը եւ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրող արծաթագույն Setra մակնիշի բոլորովին նոր ավտոբուսն այսուհետ կսպասարկի Հայաստանի ազգային հավաքականին: 
ՀՖՖ մամլո ծառայությունն  տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ ՀՖՖ մարքետինգային թիմն ուսումնասիրել է ազգային հավաքականներին սպասարկող ենթակառուցվածքները, այդ թվում եւ տրանսպորտային ենթակառուցվածքը եւ ընտրվել է գերմանական հանրահայտ Setra մակնիշի ComfortClass դասի ավտոբուսը: Ի դեպ, այս դասի ավտոբուսներն են սպասարկել ԵՎՐՈ 2012-ի եզրափակչին մասնակից Եվրոպական ազգային հավաքականներին: 
Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ձեռք բերված այս ավտոբուսը եւս մեկ քայլ է բարելավելու եւ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ազգային հավաքականին սպասարկող ենթակառուցվածքները: Ավտոբուսը համալրված է ժամանակակից բոլոր հարմարություններով եւ կահավորանքով` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների համար երթեւեկելու հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով




Լրահոս