Ադրբեջանական պատվիրակությունը Երևան է ժամանում Թուրքիայի կառավարության խնդրանքով. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ըստ մեզ հասած տեղեկությունների, ադրբեջանական պատվիրակությունը երկուշաբթի օրը մեկնարկող Եվրանեսթի ԽՎ չորրորդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանում Թուրքիայի կառավարության խնդրանքով:

Թուրքիայում համոզված են եղել, որ եթե ադրբեջանցիները հրաժարվեն Երևան գալուց, Եվրանեսթի ԽՎ-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերվող բանաձևը կընդունի առանց առարկությունների: Հիմա ադրբեջանցիները Երևան են գալիս մի կոնկրետ նպատակով, ամեն ինչ անել, որ Խորհրդարանական վեհաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չընդունի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս