ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աբրահամյանը պատրաստվում է նախագահական ընտրություններին հանդես գալ առանձին թիմով եւ այժմ զբաղված է այդ թիմի «հավաքագրմամբ»: Իսկ Ս. Սարգսյանը, տեղեկանալով այս ամենի մասին, Արգամիչին հրավիրել է նախագահական նստավայր, որպեսզի զգուշացնի, որ «խաղեր» չսկսի: Նշվում է նաեւ, որ Հ. Աբրահամյանը կրկին ցանկանում է ղեկավարել Ս. Սարգսյանի նախընտրական շտաբը: Մինչդեռ ինքը՝ Սարգսյանը, դեռ հստակ որոշում չունի: Զրուցեցինք Հ. Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանի հետ՝ պարզելու՝ արդյոք Ս. Սարգսյանն ու Հ. Աբրահամյանը հանդիպել են վերջին օրերին: Պողոսյանն ասաց, որ նման հանդիպում չի եղել, եւ այդպիսի հարց չի էլ քննարկվել:




Լրահոս