Օխոտի ծովում ձկնորսանավ է խորտակվել. կա ավելի քան 50 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օխոտի ծովում՝ Մագադանից 300 կմ հեռավորության վրա, հինգշաբթի գիշերը խորտակվել է «Հեռավոր Արևելք» ձկնորսանավը: Վերջին տվյալների համաձայն` նավի կործանման հետևանքով զոհվել է 54 մարդ:

Ընդհանուր առմամբ` ձկնորսանավում 132 մարդ է եղել, այդ թվում` նաև ռուսներ, Բրիմայի, Ուկրաինայի, Լատվիայի ու Վանուատուի քաղաքացիներ: Փրկվել հաջողվել է 63 մարդու, ևս 15 մարդ անհետ կորած է համարվում:

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ նավի խորտակման առավել հավանական վարկած է համարվում ինչ-որ բանի հետ բախումը:

Վթարի վայրում ջրի ջերմաստիճանը 0 է: Ինչպես հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից, նավի փրկված անդամներն ուժեղ ցրտահարվել են, շատերը գտնվում են ծանր վիճակում:




Լրահոս