Խալխի հռչակագիրն ի՞նչ բարոյական իրավունքով ես դրել թևիդ տակ, բերել. Հ. Հարությունյանը` Զ. Փոստանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» հայտարարության քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը նշեց.

«Տիկի՛ն Փոստանջյան, եթե դրա անհրաժեշտությունը լիներ, հանձնաժողովը Ցեղասպանության հռչակագիրը կուղարկեր ԱԺ: Մենք ամեն անգամ ահռելի ժամանակ ենք վատնում՝ քաղաքական ռոմանտիկայի բնագավառի վրա: Եղբայր, համաշխարհային պրակտիկայում ես չեմ տեսել, որ հռչակագիրը երկրի օրենսդիր մարմինը կա´մ ճանաչի, կա´մ վավերացնի: Դուք այդ հռչակագրի հետ որեւիցե կապ ունե՞ք: Խալխի հռչակագիրը դուք որպես ի՞նչ եք բերել: Ուրիշների կազմած, ուրիշների ստեղծած փաստաթղթի հետ ի՞նչ առնչություն ունեք ընդհանրապես և ի՞նչ բարոյական իրավունքով եք այդ հռչակագիրը դրել թևիդ տակ, բերել մեզ հրամցրել, որ ԱԺ-ն պիտի ճանաչի: Բա ես էլ ասում եմ՝ ես հիվանդ մարդ եմ, օպերացիա եղած…»:

Զարուհի Փոստանջյանը նշեց. «Շատ լավ բժիշկների շրջապատ ունեմ, լավագույն բժիշկներն են, կարող եմ օգնել ձեզ, դիմել բժիշկներին, եթե հիվանդ եք: Ես ՀՀ քաղաքացի եմ, ազգույթամբ հայ: Այս հռչակագիրը համահունչ է իմ կրած արժեքային համակարգի հետ: Սա ինձ շատ հոգեհարազատ է, որի հետ ես կապ ունեմ, դուք էլ ունեք, ձեր երեխաներն էլ: Երբ երեխան ծնվում է, իրեն տրամադրում են անձնագիր, թե որ երկրի քաղաքացին է, ովքեր են իր ծնողները: Եթե այս փաստաթուղթը չի ընդունվում պետական մարմնի կողմից, չի ունենում անձնագրավորում, հասկանո՞ւմ եք»:




Լրահոս