«Կոմայգու կոշկակարի «բուդկա», հնդկական նկարներ… ». Ալեքսանդր Արզումանյանը հիշեց մանկությունը. Aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը գրում է. «Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ալեքսանդր Արզումանյանը, խոսելով Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ, նշեց.

«Երբ ես 5-6 տարեկան էի, Կոմայգում կոշկակարի «բուդկա» կար:  Նա շատ հայրենասեր մարդ էր, նրա սենյակում Մասիսի նկարներ էին` ամբողջությամբ, հնդկական ֆիլմերից նկարներ: Միշտ հետաքրքիր պատմություններ էր պատմում:
Հիմա վերջերս որ բուդդիզմով հետաքրքրվում եմ, այնպիսի տպավորություն է մոտս, որ այդ մարդու հոգին մասնատվել է ու ստեղծվել է հավաքական «Ժառանգություն»-ը: Ես ընդունում եմ, որ այս երկրում Զարուհի Փոստանջյանի նման հայրենասեր մարդ գոյություն չունի, ես պատրաստ եմ ստորագրել դրա տակ»:

«Սա պետական արտաքին քաղաքականության խնդիր է: Մենք Թուրքիայի հետ որևէ տարածքային բան չունենք: Րաֆֆի Հովհաննիսյանը մեր պետության առաջին արտգործնախարարն էր, թող այդ հիմքը դներ, մեզ էլ հանձնարարեր՝ իրականացնեինք: Չի արել, ափսոս, ընտրություններով Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ չեղավ, թե չէ Թուրքիայի կեսը հիմա մերը կլիներ» – շարունակեց նա:

Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց, որ նախ  արտգործնախարարությունը տեղեկանք տա:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս